Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։
Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
Գրառման մեջ նա մասնավորապես նշել է.
«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին, և իմ սկզբնական դիրքորոշումը՝ դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ, միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։
Առանձնակի ցավով ուզում եմ նշել էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի մասին, ում անձնվեր ու սրտացավ աշխատանքն արժանացավ նման «երախտագիտության» այն կառավարության կողմից, որտեղ աշխատելու համար նա փութացել էր Հայաստան 44-օրյա պատերազմի թոհուբոհի ընթացքում։
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է. նոր մանրամասներ
Ես ուզում եմ իմ շնորհակալությունն ու երախտիքը հայտնել Անիին և հուսալ, որ մի օր Հայաստանը կսովորի ըստ արժանվույն գնահատել իր որդիներին և դստրերին, որոնք, հայրենասիրությունից մղված, աշխարհի տարբեր ծայրերից միանում են՝ ուժեղացնելու իրենց երկիրը։
Ես, իհարկե, կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, ում իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։ Իմ առաջնորդության ընթացքում ես միշտ քաջալերել եմ աշխատել ազնիվ, հայրենանվեր և համարձակ, և նման աշխատանքը պետք է արժանանա միայն երախտիքի»:
Գրառումն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Վահան Քերոբյանը տնային կալանքի տակ է. մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում