Ամերիկացի ռեփեր Փի Դիդին աջակցություն է հայտնել Քանյե Ուեսթին, ով մեղադրել է Adidas-ին անարդար համագործակցության մեջ և ասել, որ բոյկոտում է գերմանական ապրանքանիշը։ Այդ մասին գրում է Page Six-ը։
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը հրապարակավ մեղադրել է Adidas-ին և Gap-ին։ Նա հայտարարել է, որ ընկերություններն իրեն թույլ չեն տալիս ներկա գտնվել իր արտադրանքի դիզայնի մշակման հետ կապված հանդիպումներին եւ գողանում իր գաղափարները:
Նշենք, որ Ուեսթի պայմանագիրը Adidas-ի հետ պետք է ավարտվի 2026 թվականին։
Ավելի վաղ Քանյե Ուեսթը հայտարարել է իր Yeezy ապրանքանիշը 1 մլրդ դոլարով գնելու Adidas-ի փորձի մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում