Երբ կսկսվի Lada-ի վաճառքը Դուբայում

1 Min Read

АвтоВАЗ-ը նախատեսում է սկսել Lada ավտոմեքենաների վաճառքը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ):

Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության նախագահը։

«Դուբայում մի շարք գործարարներ մեծ հետաքրքրություն են հայտնել Lada ապրանքանիշի նկատմամբ, ինչի արդյունքում որոշվել է մեր արտադրանքի վաճառք սկսել նաև այնտեղ, – նշել է ընկերության նախագահը:

АвтоВАЗ-ի ղեկավարը պարզաբանել է, որ ԱՄԷ-ն շուտով կգնի ռուսական մեքենաների առաջին խմբաքանակը։ Այս մեքենաները կօգտագործվեն տեղական շուկայում փորձարկման համար:

«Բոլոր երկրները շատ ուշադիր են անվտանգության պահանջներին։ Հին վկայականներն այլևս չեն գործի, քանի որ փոխվել են մեքենաների անվտանգության համակարգերը: Ամեն ինչ պետք է նորովի անել»,- ընդգծել է նա։

Դեռ պարզ չէ, թե Lada-ի որ մոդելները կվաճառվեն ԱՄԷ-ում։ Սակայն նշվում է, որ բոլոր մեքենաները, այդ թվում՝ Ladgus-ը, կանցնեն սերտիֆիկացում։

АвтоВАЗ-ի վերջին նորույթը Lada Iskra-ն է: Այս մեքենայի գինը կտատանվի 1 միլիոնից մինչև 1.2 մլն ռուբլի։ Նշվում է, որ մեքենայի զանգվածային արտադրությունը կսկսվի 2025 թվականից։

 

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով