Ալկոհոլի շուկայի մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում գարեջրին

1 Min Read

Ռուսաստանում ալկոհոլային շուկայի մոտ 80%-ը բաժին է ընկնում գարեջրին, թունդ ալկոհոլային խմիչքների կատեգորիան մնում է կայուն, սակայն սպառողների հետաքրքրությունը կոնյակի նկատմամբ աճում է։

Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի խոշորագույն ալկոհոլային ընկերություններից մեկի՝ «Luding Group»-ի տնօրենների խորհրդի նախագահ Էռնեստ Խաչատուրյանը։

Խաչատուրյանը նաև նշել է, որ ընդհանուր առմամբ թունդ ալկոհոլի օգտագործումը 2023 թվականին, 2022 թվականի համեմատ, աճել է 5%-ով:

Միաժամանակ, խոսելով գինու մասին, խորհրդի նախագահն ընդգծել է, որ մարդկանց նախ պետք է ծանոթացնել և «ընտելացնել» հիմնական տարբերակներին, ապա ընդլայնել գինու տարածումը, ինչին կարող է նպաստել նաև ներքին զբոսաշրջությունը։

«Մենք սովոր ենք, որ կարող են դժվարություններ լինել, մենք հաճախ ենք բախվում դրանց, բայց փորձում ենք գտնել լուծումներ։ Մենք փորձում ենք ապահովել, որ սպառողը լինի գոհ եմ, և դրա համար անում ենք ամեն հնարավոր բան»,-շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված հարցին պատասխանել է Խաչատուրյանը։

 

 

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով