Վրաստանում ծերության թոշակ է ստանում 848.9 հազար թոշակառու, իսկ երկրի բնակչությունը կազմում է 3.7 մլն մարդ,– գրում է Sputnik Грузия-ն։
Վրաստանի առողջապահության նախարարության սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ 2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների ընդհանուր թվից 246.2 հազարը տղամարդիկ են, 602.7 հազարը՝ կանայք։ Նրանք, հիմնականում, 75 տարեկանից ցածր են։
Վրաստանում 90 տարեկանից բարձր կենսաթոշակառուների թիվը կազմում է ընդամենը 12.1 հազար, որից 2.9 հազարը տղամարդիկ են, 9.2 հազարը՝ կանայք։
Նշվում է, որ կանայք ծերության կենսաթոշակի իրավունք ունեն 60 տարեկանից, իսկ տղամարդիկ՝ 65 տարեկանից։ Այն կազմում է 315 և 415 լարի (110 և 145 դոլար)՝ կախված տարիքից։
Վրաստանում կենսաթոշակները, տարեկան ինդեքսավորման շրջանակներում, կարող են բարձրանալ։
Մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կարող է բարձրանալ՝ հաշվի առնելով գնաճը, իսկ 70 տարեկանից բարձր քաղաքացիների համար՝ գնաճը և տնտեսական աճի 80%-ը։
Կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները, բացի պետական կենսաթոշակից, ստանում են նաև խնայողություններ՝ կախված կյանքի տևողությունից և խնայողությունների ընդհանուր գումարի չափից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում