Yandex-ը տուգանվել է ոչ պատշաճ գովազդ տարածելու համար

1 Min Read

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (FAS) տուգանել է Yandex-ին ոչ պատշաճ գովազդ տարածելու համար, – հայտնում է РБК-ն։

Yandex-ի դեմ բողոքը ստացվել է Work 5 գովազդի պատճառով, որն առաջարկում է էսսեներ, ատենախոսություններ և կուրսային աշխատանքներ գրելու ծառայություններ։

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունից հայտնել են, որ պետական, գիտական ​​հավաստագրման կամ քննությունների համար էսսեներ, ատենախոսություններ և կուրսային աշխատանքներ գրելու ծառայությունների գովազդը համարվում է անօրինական։

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը գովազդը ճանաչել է ոչ պատշաճ և վարչական օրենսգրքի համաձայն տուգանել է «Յանդեքս» ՍՊԸ-ին։ Տուգանքի չափը, սակայն, դեռևս հայտնի չէ։

Նշվում է, որ 2023 թվականին էլ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը գործ է հարուցել Yandex-ի դեմ՝ ծառայությունների գների մասին կեղծ տեղեկություններով գովազդ տարածելու համար։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով