Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Այս տարվա մայիսին 2023 թ.-ի մայիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նվազել են 5.8%-ով։ Ամենաբարձր գնաճը նկատվել է տրանսպորտի ոլորտում՝ 9.7%։ Տրանսպորտի գների շոշափելի աճեր են արձանագրվել  Իջևանում՝ 14.6%, Եղեգնաձորում՝ 13.6%, և Արտաշատում՝ 12.6%։

2024 թ.-ի մայիսին Հայաստան է այցելել 167 049 զբոսաշրջիկ։ Դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):

Մայիսին 2023թ.-ի մայիսի համեմատ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 7.4%-ով։ Ամենաբարձր գնաճը՝ 11.7%, արձանագրվել է Եղեգնաձորում։

2023թ․ ՀՀ արտարժույթի փոխանակման կետերում ռուսական ռուբլու շրջանառության ծավալները կազմել են 143 մլրդ միավոր։ 2022թ․ համեմատ աճել է մոտ 2 անգամ։ 2023թ․ ռուբլու առքի միջին փոխարժեքը եղել է 4.7 դրամ, իսկ վաճառքինը՝ 4.6 դրամ։

Հայաստանի ֆոնդային բորսայի արտարժույթի հարթակում առաջին անգամ` գրեթե 10 տարի անց, տեղի է ունեցել 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթի փոխարկում: Հարթակը հնարավորություն է տալիս ավելի տեսանելի և շուկայական դարձնել դրամի արժեքը արտարժույթի նկատմամբ։

Հայաստանում կկառուցվի «Mercedez-Benz» ավտոսրահ և սպասարկման կենտրոն, ներդրումային ծրագրի ծավալը 3.5 մլրդ դրամ է, նախատեսվում է ունենալ 100 նոր աշխատատեղ, միջինը 600 հազար դրամ աշխատավարձով:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով