Փոփոխություն՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար

0 Min Read

Վրաստանի խորհրդարանը վերջնական` երրորդ ընթերցմամբ ընդունել է որոշում, համաձայն որի բոլոր զբոսաշրջիկների համար նախատեսվող պարտադիր առողջության ապահովագրությունը հետաձգվում է մինչև 2026 թվականը։

Այն պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ից, սակայն զբոսաշրջության վարչակազմն ու ապահովագրական ընկերությունները որոշ հարցերի շուրջ համաձայնության չեն եկել։

Նախօրեին իշխող կուսակցությունից հայտնել էին, որ կան մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են բազմափուլ նախապատրաստական ​​գործընթաց։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով