ԲՏԱ նախարարը հանդիպել է Starlink-ի ներկայացուցիչների հետ

0 Min Read
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը:
«Քննարկել ենք ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր»,- գրել է Հայրապետյանը։
Կիսվեք այս հոդվածով