Հենց բացասական մտքերը դրականով փոխարինեք, կսկսեք դրական արդյունքներ ստանալ․ Հաջողակ Մտքեր

2 Min Read

Համաձայն ուսումնասիրությունների դրական մտածողությունը բերում է դրական արդյունքների: Ձեզ ենք ներկայացնում  մեջբերումներ դրական տրամադրվելու համար։

🔸Մարդիկ սովորաբար այնքան են երջանիկ, որքան պատրաստ են դրան:

Աբրահամ Լինքոլն

🔸Ես այդպես եմ կարծում. եթե ծիածան եք ուզում, համակերպվեք անձրևի հետ:

Դոլլի Փարթոն /երգիչուհի, դերասանուհի/

🔸Նա, ով երբեք չի սխալվել, երբեք ոչ մի նոր բան չի փորձել:

Ալբերտ Էյնշտեյն

🔸Նա, ով հասել է երջանկության, պետք է այդ երջանկությունը կիսի ուրիշների հետ,  այդ ժամանակ՝ երջանկության մոտ երկվորյակ կծնվի:

Ջորջ Գորդոն Բայրոն

🔸Երջանկության և ներդաշնակության հիմնական նշաններից մեկը՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու անհրաժեշտության լիակատար բացակայությունն է:

Նելսոն Մանդելա

🔸Երկու անձերի հանդիպումը նման է երկու քիմիական նյութերի շփմանը. Եթե որևէ փոխազդեցություն տեղի ունենա, նրանք կդառնան ուրիշ:

Կառլ Գուստավ Յունգ

🔸Հենց բացասական մտքերը դրականով փոխարինեք, կսկսեք դրական արդյունքներ ստանալ:

Ուիլ Նելսոն

🔸Մարդն իր մտածողության արդյունք է. ինչ մտածում է՝ այն էլ դառնում է:

Մահաթմա Գանդի

🔸Ես չեմ վախենում վաղվանից, քանի որ տեսել եմ երեկը և սիրում եմ այսօրը:

Ուիլյամ Ալեն Ուայթ /թերթի խմբագիր, հեղինակ/

🔸Ձեր ուղղությունը թիրախավորեք դեպի լուսին, քանի որ եթե նույնիսկ վրիպեք, վայրէջք կկատարեք աստղերից մեկի վրա:

Լես Բրաուն /քաղաքական գործիչ/

🔸Ամենամեծ հերոսությունը՝ երբեք պարտություն չկրելը չէ, այլ այն, որպեսզի յուրաքանչյուր անկումից հետո կարողանաս ոտքի կանգնել:

Կոնֆուցիուս /փիլիսոփա, ուսուցիչ/

Որոշ բաներ կարող են գրավել ձեր ուշադրությունը, բայց ավելի լավ է կենտրոնանալ նրանց վրա, որոնք գրավում են ձեր սիրտը։

Հնդկական ասացվածք

Հրաշքներն այնտեղ են, որտեղ նրանց հավատում են, և որքան շատ են հավատում, այնքան ավելի հաճախ են դրանք պատահում:

Դենիս Դիդրո /փիլիսոփա, պատմաբան/

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով