Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման համաձայն՝ Առողջապահական համընդհանուր ծածկույթը նշանակում է, որ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար օգտվելու բժշկական ծառայությունների լայն շրջանակից։
Առողջապահական համընդհանուր ծածկույթի ներդնումն աշխարհի երկրների զգալի մասում համարվում է կայուն զարգացման նպատակներից մեկը։ Սակայն իրավիճակը դեռևս բավականին հեռու է նախանշված սահմաններից, ինչի արդյունքում բազմաթիվ երկրներում մարդիկ չեն կարողանում նույնիսկ օգտվել տարրական բժշկական ծառայություններից։ Արդյունքում դիտվում է հիվանդների թվաքանակի աճ, մահեր և առողջապահական ճգնաժամեր տարբեր երկրներում։
Վիճակագրության համաձայն՝ Առողջապահական համընդհանուր ծածկույթի տարածվածության պատկերը հետևյալն է․
2024թ․ դրությամբ Առողջապահական համընդհանուր ծածկույթ ունեն 195 երկրներից ընդամենը 72-ը ։ Սա նշանակում է, որ երկրների շուրջ 63%-ում առողջապահական այս համակարգից չեն օգտվում։ Այդ երկրների թվում է Հայաստանը։ Մեր հարևան երկրներից Առողջապահական համընդհանուր ծածկույթ ունեն Վրաստանը և Թուրքիան։
Զարգացած երկրներից միայն ԱՄՆ-ն չունի Առողջապահական համընդհանու ծածկույթ։ Փաստացի ստացվում է, որ աշխարհի բնակչության 31%-ը զրկված է այս հնարավորությունից։
Նկատենք, որ Առողջապահական համընդհանուր ծածկույթ ունեն Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պակիստանը և Բրազիլիան։ Առաջին երկիրը, որը մտցրել է այս համակարգը Գերմանիան է, որտեղ վերոնշյալ համակարգը գործում է 1883թ․-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում