Արժույթի փոխանակման կետեր մեր հայրենակիցները, թերևս, սիրով են այցելում, քանի որ բավականին հաճախ անհրաժեշտություն առաջանում արտասահմանից մուտք եղած գումարները վերածել ՀՀ դրամի։
Փոխանակման կետերը դեռևս մեծ աշխատանք ունեն կատարելու Հայաստանում, քանի որ արտերկրից փոխանցումների հոսքերը չեն դադարում։ Հետևաբար, անհրաժեշտ է ապահովել նաև այս ֆինանսական կառույցների պատշաճ աշխատանքը։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները նկարագրում են փոխանակման կետերի 2023թ․ գործունեությունը․
Տվյալները փաստում են, որ 2023թ․ Հայաստանի տարածքում գործել է 221 միավոր արժույթի լիցենզավորված փոխանակման կետ։ Վերջիններիս թվաքանակը 2022թ․ համեմատ աճել է ընդամենը 1-ով։
2023թ․ փոխանակման կետերում շրջանառվել է 1,8 մլրդ միավոր ամերիկյան դոլար։ Այս ծավալները 2022թ․ համեմատ աճել են մոտ 13%-ով։
2023թ․ ամերիկյան դոլարի առքի միջին փոխարժեքը եղել է ֏ 391, իսկ վաճառքինը՝ ֏ 394։ Դեռևս 2022թ․ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում էր ֏ 429, իսկ վաճառքինը՝ ֏430։
2023թ․ արտարժույթի փոխանակման կետերում եվրոյի շրջանառության ծավալները կազմել են մոտ 410 մլն միավոր։ Վերջինս 2022թ․ համեմատ աճել է շուրջ 1,6 անգամ։ 2023թ․ եվրոյի առքի միջին փոխարժեքը եղել է ֏ 422, իսկ վաճառքինը՝ ֏ 424։
Հիշեցնենք, որ 2022թ․ եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում էր ֏ 445, իսկ վաճառքինը՝ ֏ 446։
Մինչ հայաստանյան իշխանությունները «հերոսաբար» վատթարացնում են հայ-ռուսական հարաբերությունները, 2023թ․ՀՀ արտարժույթի փոխանակման կետերում շրջանառության ծավալներով առաջին տեղում է ռուսական ռուբլին՝ 143 մլրդ միավոր ցուցանիշով։ Վերջինս 2022թ․ համեմատ աճել է մոտ 2 անգամ։
2023թ․ ռուբլու առքի միջին փոխարժեքը եղել է ֏ 4,7, իսկ վաճառքինը՝ ֏ 4,6։ Դեռևս 2022թ․ ռուբլու առքի միջին փոխարժեքը եղել է ֏ 6,28, իսկ վաճառքինը՝ ֏ 6,25։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում