ԱՇԽԱՐՀԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ «ONE PASS» ՎԻԶԱՅԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ

1 Min Read

Սինգապուրն աշխարհի հազվագյուտ երկրներից է, որտեղ հնարավոր է եղել հասնել բարգավաճման աննախադեպ մակարդակի՝  ազդեցիկ իշխանության նպատակային քայլերի, խելամիտ և արդյունավետ քաղաքականության, ինչպես նաև տեղացիների տքնաջան աշխատանքի արդյունքում: Գրում է Y-Axis-ը։

Սակայն, այսօր Սինգապուրը ևս կրում է թագավարակի, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական և տնտեսական լարվածությունների բացասական հետևանքները: Տնտեսությանը նոր թափ հաղորդելու և վերականգնման նոր ճանապարհներ բացելու նպատակով վարչապետը որոշել է բացել երկիրը հատկապես օտարերկրյա ուղեղների համար: Դրա համար ներդվել է «ONE pass» վիզան, որը հնարավորություն է տալիս  աշխատել Սինգապուրում հինգ տարի: Ներքին աշխատողների իրավունքները պաշտպանելու քաղաքականությունը մեծապես փոքրացրել էր օտարերկյա տաղանդների մուտքը երկիր, մինչդեռ այս վիզան  կրկին հրապուրիչ կդարձնի Սինգապուրը մասնագիտական բարձր որակավորում ունեցող մարդկանց համար:

Սինգապուրն իսկապես կարիք ունի տաղանդավոր մարդկանց ներգրավման, քանի որ նպատակներ կան զարկ տալու երկրում նորարարությունների զարգացմանը, ինչպես նաև արտադրողականության բարձրացմանը: Սինգապուրի իշխանությունները ծրագրել են երկրի արտահանման ծավալները հասցնել 712 մլրդ ԱՄՆ դոլարի մինչև 2030 թ․-ը:

Կիսվեք այս հոդվածով