Հայաստանից թարմ մրգերի արտահանումն աճել է

1 Min Read
Դեպի Ռուսաստան հայկական արտահանման համար զուտ տնտեսական բնույթի խոչընդոտներն ամբողջությամբ վերացված են։
Պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա` նախկինում խնդիրներ էին առաջացել դեպի Իրան հայկական մի շարք ապրանքների` հանքային ջրի և պանրի արտահանման հետ կապված, սակայն այժմ կողմերը պայմանավորվել են ՀՀ-ում անհրաժեշտ բոլոր փորձաքննություններն անցկացնել։
Պապոյանի խոսքով` եթե ստուգումների արդյունքները համընկնեն ռուսական փորձաքննության հետ, ապա դա կբարձրացնի վստահությունը հայկական տեսչական մարմինների և ընդհանրապես հայկական ապրանքների նկատմամբ։
«Այս պահին տնտեսական և մասնագիտական բարդությունների առաջացման որևէ պատճառ չեմ տեսնում, եթե, իհարկե, նոր հանգամանքներ ի հայտ չգան»,- նշել է նա:
Նա ասել է, որ այս տարվա հունվարի 1-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ թարմ մրգերի արտահանումն աճել է 2.1 անգամ:
Արտահանման աճն ապահովում են խնձորը, տանձը, ծիրանն ու կեռասը։

Կիսվեք այս հոդվածով