Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ.-Այվազովսկու փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող.-Այվազովսկու փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող.-Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Արցախի պող.- Այվազովսկու փող. խաչմերուկը ճանապարհահատվածները:
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում