Coca-Cola ընկերությունը կվերսկսի՞ վաճառքը ՌԴ-ում

1 Min Read

Coca-Cola ընկերությունը հայտեր է ներկայացրել իր ապրանքանիշերը՝ Coca-Cola-ն, Fanta-ն և Sprite-ը ՌԴ-ում գրանցելու համար,- գրում է РБК-ն:

Ինչպես նշում է աղբյուրը, հայտերը ներկայացվել են ապրիլին և վերաբերում են զովացուցիչ և ալկոհոլային խմիչքներին, գազավորված ջրին և այլ ապրանքներին։

Նշենք, որ երկու տարի առաջ` 2022 թվականի մարտին, Coca-Cola-ն հայտարարեց ՌԴ-ում իր գործունեությունը դադարեցնելու մասին, իսկ արդեն հունիսին արգելեց վաճառել իր բրենդին պատականող ըմպելիքները։

Ըստ մասնագետների` աշխարհահռչակ ընկերությունն այս քայլով փորձում է պահպանել իր հեղինակային իրավունքները Ռուսաստանում։

 

 

TAGGED:
Share This Article