Շատ կարևոր ծրագիր է «Ալբրոս» առևտրարդյունաբերական ՓԲԸ-ի և էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրված հուշագիրը, որով Հայաստանում կստեղծվի պղնձի կատոդի գործարան:
Այդ գործընթացը շատ լավ առաջ է գնում, մենք տարեկան 50 հազար տոննա արտադրողականության գործարան ենք պլանավորում ստանալ:
Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ունենք նաև այլ ծրագրեր, օրինակ «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի կառուցելու ծրագիրը, որտեղ ներդրումային ծրագրի ծավալը 3.5 մլրդ դրամ է, նախատեսվում է ունենալ 100 նոր աշխատատեղ, միջինը 600 հազար դրամ աշխատավարձով»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում