Կընդլայնվի երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության շահառուների թիվը

1 Min Read

Գործադիրի որոշմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման նպատակով:

Միջոցառմամբ յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104 000 դրամը։

Առաջարկվում է միջոցառման իրականացման համար հատկացնել 32.336.72 հազար դրամ՝ միջոցառման շրջանակում ևս 50 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով։ Արդյունքում՝ աջակցություն կտրամադրվի ընդհանուր 100 շահառուի:

Կիսվեք այս հոդվածով