Կալիֆոռնիայում ավելի քան 12 000 կին աշխատողներ բողոքի ակցիա են իրականացրել` Apple ընկերությանը մեղադրելով աշխատաքային իրավունքների ոտնահարման մեջ,– գրում է Reuters-ը։
Ըստ ակցիայի մասնակից կանանց` ընկերությունն ավելի քիչ է վարձատրել նրանց, ովքեր տղամարդկանց հավասար նույն աշխատանքն են կատարել։
Սան Ֆրանցիսկոյի նահանգային դատարանում երկու կանայք, ովքեր ավելի քան մեկ տասնամյակ աշխատել են Apple-ում, պնդում են, որ ընկերությունը սիստեմատիկորեն քիչ է վճարում ճարտարագիտության, մարքեթինգի և AppleCare բաժինների կին աշխատողներին:
Apple-ը չի ընդունել մեղադրանքը` պնդելով որ իր աշխատակիցները հավասար պայմաններում են գործունեություն ծավալում։
Հայցվորները միջնորդել են, որպեսզի քննության առնվեն Goldman Sachs-ի հետ 215 մլն դոլարի և 2022 թվականին «Sterling Jewelers»-ի հետ 175 մլն դոլարի կնքված գործարքները, որոնց իրականացման շրջանակներում ոտնահարվել են կանանց աշխատանքային իրավունքները։
Նշվում է, որ Կալիֆոռնիայում 2018 թվականից ի վեր գործատուներին արգելվում է աշխատանքի ընդունվողներին աշխատաքային պայմանների կամ աշխատավարձի մասին հարցեր տալը: Սա բացատրվում է նրանով, որ այս քայլով փորձում են բացառել սեռական և ռասայական խտրականությունը։
Apple-ի նոր գործառույթը թույլ կտա միմյանց գումար ուղարկել iPhone-ի միջոցով
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում