Իրականացվել է աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում

1 Min Read
Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ հեղեղումների հետևանքները վերացնելու համար, ՀՀ ներքին գործերի նախարարի խնդրանքով, ՄԱԿ-ի հայաստանյան թիմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական ղեկավարությամբ, իրականացրել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատում (ՄԻՐԱ)։
Այն նպատակ է ունեցել առաջնային գնահատում իրականացնել աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների համար: Հաշվետվության նախնական արդյունքները քննարկվել են հիմնական գործընկերների հետ, ինչի արդյունքում հաշվետվությունը բերվել է վերջնական տեսքի:
Հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման արդյունքները ներկայացրել է ՄԱԶԾ փորձագետ Կրունոսլավ Կատիչը։
Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացը:
Կիսվեք այս հոդվածով