Ի պատասխան Եվրահանձնաժողովի որոշման՝ Պուտինն առաջարկել է չեղարկել վիզաները օտարերկրյա զբոսաշրջիկների համար

1 Min Read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում զբոսաշրջության զարգացման պետական ​​խորհրդի նախագահության ընդլայնված նիստի ժամանակ առաջարկել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար առանց վիզայի ռեժիմ մտցնել՝ այս դեպքում հրաժարվելով փոխադարձության սկզբունքից։ Հայտնում է «Московский комсомолец»-ը։

Նրա խոսքով, առանց վիզայի ռեժիմի հաստատման հետ կապված հարցերն ուղղակի պետք է վստահել ԱԳՆ-ին և այս դեպքում չկառչել փոխադարձությունից։

Երկրի ղեկավարը հավելել է, որ պետք է սկզբունքներն օգտագործել այն ժամանակ, երբ դա ձեռնտու է:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի որոշման համաձայն՝ ռուսաստանցիներն այլևս չեն կարողանա վիզաներ ստանալ պարզեցված ընթացակարգով։ Վիզայի վճարը 35-ից կհասնի 80 եվրոյի, իսկ մշակման ժամկետը կկազմի մինչև վեց ամիս։

Կիսվեք այս հոդվածով