Խթանում ենք ընկերություններին, որ ոչ թե գնան վարկ վերցնեն, այլ պարտատոմսեր թողարկեն․Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, տանք իրենց՝ անհնար է:

Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ամեն ինչ կորցրած Արցախի գործարարներին ի՞նչ աջակցություն են ցուցաբերում։

«ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ «տասնյակ միլիարդավոր դրամների» աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար։ Բիզնեսի աջակցության բազմաթիվ ծրագրեր ունենք։ Ցավոք սրտի, մեր պետության հնարավորությունները սուղ են, և հավասար մրցակցության և հնարավորությունների քաղաքականության համադրության արդյունքում, թերևս, մեր առաջարկն է ԼՂ գործարարներին՝ օգտվել առկա առաջարկներից»,-ասել է նա։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ եթե ունեն բիզնես գաղափարներ՝ պատրաստ է ընդունել, քննարկել, թե ավելի կոնկրետ ինչ կարող են անել:

«Մեր երկրի տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշը՝ 2022թ աշխարհում տնտեսական աճի տեմպով եղել է երրորդը, 2023թ-ին չորրորդը: Աշխարհի զարգացած երկրներում 100 000 փախստականի դեպքում, միշտ հայտնվում են վրանային քաղաքներ, ճամբարներ, բայց մեր երկրում նման ոչ մի իրավիճակ չի եղել»,- նշել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կիսվեք այս հոդվածով