Հայաստանի և Հոնկոնգի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր կստորագրվի

1 Min Read

Կառավարության նիստում հավանություն է տրվել Հայաստանի և Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագրին:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 4-8-ը Հոնկոնգում կայացած հանդիպման արդյունքում, որի ընթացքում համաձայնեցվել է Համաձայնագրի տեքստը։ Ներկայում, համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։

Միաժամանակ, ս.թ. հունիս ամսին Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ՊԵԿ կողմից կազմակերպվելու է «Ասիայի նախաձեռնության» վեցերորդ բարձր մակարդակի հանդիպումը, որին նախատեսվում է նաև հոնկոնգյան կողմի մասնակցությունը։

Այս նպատակով, նախատեսվում է վերոնշյալ միջոցառման շրջանակներում ստորագրել Համաձայնագիրը։

Կիսվեք այս հոդվածով