Երկաթուղու վերականգնման աշխատանքները լավ տեմպերով են առաջ գնում. Սանոսյան

2 Min Read

Հայաստանում հեղեղումների հետևանքով Լոռիում վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքները բավականին լավ տեմպով են գնում, հնարավոր է՝ շահագործումը հնարավոր լինի նախատեսվածից ավելի վաղ:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Սանոսյանը տեղեկացրել է, որ այժմ աշխատում են կամուրջների վերականգնման ուղղությամբ.

«Մենք երկրների հետ աշխատում ենք, ունենք գործուղված գործընկերներ, որ դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում, մեզ համար հատկապես չափազանց կարևոր է Ախթալայում գտնել տարբերակ, որ բեռնատարները նույնպես անցնեն: Ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում: Երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»:

ՏԿԵ նախարարի  խոսքով՝հունիսի 5-ից երկաթուղին աշխատել է մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին հնարավոր կլինի այն օգտագործել՝ որոշ սահմանափակումներով։

Անդրադառնալով փլուզված կամուրջների վերականգնմանը՝ Սանոսյանը նշել է, որ այս հարցով աշխատում են տարբեր երկրների գործընկերների հետ: Ունեն գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն են դիտարկում:

«Մեզ համար հատկապես չափազանց կարևոր է Ախթալայում գտնել տարբերակ, որ բեռնատարները նույնպես անցնեն: Ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում: Երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»,- նշել է նա:

ՏԿԵ նախարարը տեղեկացրել է նաև, որ Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում են գտել և հունիսի 15-ից աշխատանքներն այս ուղղությամբ կմեկնարկեն:

Բացի այդ, հունիսի 14-ին Խաշթառակի կամրջի հետ կապված քննարկում է տեղի ունեցել, ըստ նախարարի, կրկին կտրվի ժամանակավոր լուծում:

Կիսվեք այս հոդվածով