Տեղեկությունները կտեղադրենք «ամպային» տիրույթում, բայց մնացած թղթերը դեռ չենք վառի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read
Հայաստանի պետական մարմինների տեղեկատվության պահպանման համար սերվերների կամ թղթապանակների փոխարեն կկիրառվեն «ամպային» լուծումներ։
ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը` ներկայացնելով «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին նախագիծը։
Նրա խոսքով՝ այս նոր լուծումը կապահովի տեղեկատվության պահուստավորման և վերականգնման վստահելի մեխանիզմեր` տվյալների կորստից պաշտպանվելու համար։
Սիմոնյանը նշել է, որ սկզբնական փոլում «ամպային» տիրույթում կտեղադրվեն այն տեղեկությունները, որոնք չեն պարունակի պետական գաղտնիք և կհամարվեն ցածր ռիսկայնության։
Փոխնախարարիխոսքով՝ այս պահին իրականացվում է տվյալների քարտեզագրում։
«Տվյալների դասակարգման հիմքում ընկած է երեք հիմնարար սկզբունք` գաղտնիություն, ամբողջականություն և հասանելիություն»,- ասել է Սիմոնյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ «Ամպայինն առաջինը» քաղաքականությունը հնարավորություն կտա զերծ մնալ ավելորդ ծախսերից` թղթապանակներից, սերվերներից, կրիչներից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվեք այս հոդվածով