Նախկին հետխորհրդային որոշ երկրների բանկերը սահմանափակել են ռուբլու փոխանակման գործառնությունները Մոսկվայի բորսայում ԱՄՆ պատժամիջոցներից հետո, որով դադարեցվել են դոլարի և եվրոյի առևտուրը Ռուսաստանում:
Ռուս հաճախորդները խնդիրներ են ունեցել Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի բանկերում, The Moscow Times-ին հայտնել են ներկրող ընկերությունների ներկայացուցիչները։
Առավոտյան Կենտրոնական Ասիայի հանրապետությունների բանկերը, որոնց միջոցով կատարավում էին ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների համար վճարումներ, դադարեցրել են ռուբլին դոլարով և եվրոյով փոխանակելու գործարքները կամ առաջարկել են անբարենպաստ փոխարժեքներ:
Երեկոյան հայտնի է դարձել, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի բանկերը վերսկսել են ռուբլու փոխանակումը։ Ղրղզստանում խնդիրները պահպանվել են. հանրապետության հինգ բանկ սահմանափակումներ են հայտարարել, գրում է ՏԱՍՍ-ը։
Միևնույն ժամանակ, RSK Bank-ը, Kompanion Bank-ը, Mbank-ը և առնվազն 6 այլ բանկ դադարեցրել են աշխատել դրամական փոխանցումների համակարգերի հետ, որոնք կարող էին օգտագործվել Ռուսաստանից և հակառակ ուղղությամբ գումար ուղարկելու համար: Խոսքը Zolotaya Korona, Astrasend, Unistream, RIA եւ Western Union համակարգերի մասին է, նշում է Ինտերֆաքսը։
Չորեքշաբթի օրը՝ հունիսի 12-ին, ԱՄՆ գանձապետարանը հայտարարեց Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների ընդլայնման մասին՝ ներառյալ Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը (NCC) և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան սև ցուցակում:
Հունիսի 13-ին բորսան դադարեցրել է առևտուրը ԱՄՆ դոլարով, եվրոյով և Հոնկոնգի դոլարով, իսկ Կենտրոնական բանկը սկսել է պաշտոնական փոխարժեքներ սահմանել՝ հիմնվելով արտաբորսային շուկայի տվյալների վրա։
Բացի բորսայի դեմ պատժամիջոցներից, ԱՄՆ-ը ներառել է SDN-ի ցանկում ռուսական խոշորագույն պետական բանկերի դուստր ձեռնարկությունները Հնդկաստանում և Չինաստանում. պատժամիջոցները ներառում են Sberbank-ի, VEB-ի, պաշտպանական Promsvyazbank-ի և VTB-ի ներկայացուցչությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում