Կառավարությունն արտաքին հետախուզության ծառայությանը կհատկացնի 93 մլն դրամ

1 Min Read

Կառավարության նիստւմ որոշվեց 93 մլն դրամ հատկացել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանների բարելավման և Ծառայության համար ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով:

Նախագծով 53 մլն 577 հազար դրամ կհատկացվի Արտաքին հետախուզության ծառայությանը՝ շենքային պայմանների բարելավման նպատակով, իսկ 40 մլն դրամը՝  Ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովմանը:

2024 թվականի Ծառայության պետական բյուջեով շենքային պայմանների բարելավում միջոցառմամբ բ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման հոդվածով նախատեսվել է 22 մլն 632 հազար դրամ, իսկ ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովում միջոցառմամբ՝ ոչ նյութական հիմնական միջոցների 5132 հոդվածով՝ 200 մլն դրամ:

Նախագծի ընդունման արդյունքում Ծառայությունում կիրականցվեն կապիտալ վերանորոգման աշխատանքներ և ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերում:

Կիսվեք այս հոդվածով