ԼՂ-ից բռնի տեղահանվածները հունիսի 17-ից կարող են դիմել բնակարաններ ստանալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Կառավարության նիստում հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կարգը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասել է, որ այս կարգն ընդունելու դեպքում վաղվանից կարող են ընդունել դիմումները: Դրանք ընդունվելու են բացառապես առցանց եղանակով, մարդիկ անհրաժեշտություն չեն ունենա այցելելու միասնական սոցիալական ծառայության բաժիններ:

«Արցախից բռնագաղթածների ընտանիքները կկարողանան առցանց ներկայացնել դիմումները՝ կցելով նաև ընտանիքի անդամների տվյալները և դրանք կմշակվեն ըստ ծրագրի պայմանների: Դրանք կմշակվեն, այնուհետեւ կգերենացվի հյավաստագիրը: Հավաստագիրը եւս լինելու է էլեկտրոնային եղանակով, դրանք կուղարկվի իրենց էլեկտրոնային հասցեներին: Հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ իրենց նախընտրելի բանկը, որը համագործակցում է կառավարության հետ այս ծրագրի շրջանակում և սկսեն պորցեսը։ Մինչ այդ պետք է ընտրեն այն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի մեր ծրագրի աջակցության չափումների պայմաններին, ըստ այդմ բանկը կսկսի գործընթացը»,- ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ հունիսի 15-ից կընդունվեն դիմումները տուն և բնակարան գնելու համար, իսկ հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը և օգոստոսի 1-ից կգործի գործող հիպոտեկ ունեցող համար հարթակը կգործի:

Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ առաջին փուլով աջակցություններ են ստանալու 3 և ավելի երեխա ունեցող, զոհվածների և հաշմանդամների ընտանիքները։

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ խոսքը վերաբերում է միայն տեղահանված այն անձանց, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կիսվեք այս հոդվածով