Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։
Այս մասին գրել է Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքի էջում։ Դատարանը մեղավոր է ճանաչել Վազգեն Մանուկյանին և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։
Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտնել են, որ կբողոքարկեն դատավճիռը։ Պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռ։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում