Audi-ի «էկոլոգիապես մաքուր» ներդրումները Մեքսիկայում

1 Min Read

Գերմանական Audi ավտոարտադրողը €1 մլրդ ($1,08 մլրդ) կներդնի Մեքսիկայի Պուեբլա նահանգում Էլեկտրոմոբիլների արտադրության նախագծերում,- գրում է Reuters-ը:

Ներդրումները կհանգեցնեն 500 նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Հայտարարության համաձայն՝ Մեքսիկայում Audi-ի գործադիր նախագահ Թարեկ Մաշհուրը և Պուեբլայի նահանգապետ Սերխիո Սալոմոնը մտադիր են նահանգը վերածել Էլեկտրոմոբիլների արտադրության կենտրոնի:


Չինական ընկերությունը ցանկանում է Դիարբեքիրում էլեկտրական ավտոբուսներ արտադրել


Մեքսիկայում Audi ընկերությունն արդեն սկսել է ենթակառուցվածքի և սարքավորումների տեղադրումն ու կարգավորումը, ինչն անհրաժեշտ է ամբողջովին էլեկտրական սարքավորումներով մեքենա արտադրելու համար:

Audi-ն, որը պատկանում է Volkswagen-ին, ունի ևս մեկ գործարան Մեքսիկայում՝ Պուեբլա նահանգի Սան Խոսե Չիապա քաղաքում, որտեղ, ըստ ընկերության, ներկայումս աշխատում է 5000 մարդ:

 

Կիսվեք այս հոդվածով