«Բնակչության ծերացումը լուրջ խնդիր է։ Ողջ աշխարհում նկատվում է 65 տարեկանից բարձր անձանց թվաքանակի աճ»,- այս մասին ասել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակված հարցազրույցում։
Նա հավելել է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումները և կյանքի տևողության աճը նպաստում են նշված միտումի զարգացմանը․
«Բնակչության ծերացումը նաև համընկնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բարձր ծնելիության շրջանի հետ, ինչը նույնպես նպաստել է ծերացող բնակչության թվի աճին։ Ծնելիության ցուցանիշները ներկայումս նվազում են, ինչն իր հերթին հանգեցնում է բնակչության ծերացմանը։ Աշխատող բնակչության թիվը գնալով կրճատվում է, մինչդեռ դրան զուգահեռ աճում է թոշակառուների թիվը։ Դա կհանգեցնի խնամառության գործակցի զգալի աճի` հավելյալ բեռ ստեղծելով առողջապահության, կրթության և առևտրի ոլորտների, ինչպես նաև կենսաթոշակներին առնչվող պետական քաղաքականության համար։ Նշված միտումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին։ Այն առկա է եվրոպական երկրների մեծ մասում և որոշ հարավասիական երկրներում, որոնցից են Հարավային Կորեան (աշխարհում ծնելիության ամենացածր ցուցանիշով) և Ճապոնիան (բնակչության սրընթաց ծերացման ցուցանիշով)»:
Հարցազրույցում պրն Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնի։
Ամբողջական հարցարզույցը՝ հղումով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում