Աշխատակիցները Մասկին մեղադրել են սեռական ոտնձգություն կատարելու մեջ

1 Min Read

 SpaceX ընկերության ութ նախկին աշխատակցուհի հայց է ներկայացրել ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկի դեմ՝ վերջինիս մեղադրելով սեռական ոտնձգությունների համար: Այս մասին տեղակացնում է Deutsche Welle-ն:

Ինչպես պնդում են կանայք, Մասկն անձամբ է հրամայել նրանց ազատել աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք բաց նամակ են գրել, որում ասվում է, որ SpaceX-ում սեռական ոտնձգություններ են տեղի ունենում:

Հայցվորների պնդմամբ՝ նա կանանց վերաբերվում է որպես սեքսուալ օբյեկտների, որոնք գնահատվում են ըստ իրենց կրծկալի չափսերի, աշխատակիցներին «գրոհում է» անառակ սեքսուալ կատակներով, իսկ նրանց, ում դուր չի գալիս այդ ամենը, առաջարկում է աշխատանք փնտրել այլ վայրում:

Share This Article