Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկերը. Հաջողակ Մտքեր

2 Min Read

Եթե դուք հստակ գիտեք թե ինչ եք ուզում և ցանկանում եք արագ հասնել դրան, դուք կգտնեքն նաև հասնելու միջոցը:

Ջիմ Ռոն/ձեռնարկատեր, փիլիսոփա/

Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու՝ ահա թե ինչն է ամենակարևորը:

Ուինսթոն Չերչիլ/ քաղաքական գործիչ, պատմաբան/

Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկերը, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ պահապան հրեշտակ:

Ջոզեֆ Ադիսոն/ գրող, լրագրող, խմբագիր/

Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո ցուցում տալ նրանց, թե ինչ անել: Մենք վարձում ենք խելացի մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե մենք ինչ անենք:

Սթիվ Ջոբս/ ձեռնարկատեր, գյուտարար, ֆինանսիստ/

Մեծ գործերը պետք է կատարել առանց մտածելու, որպեսզի վտանգի մասին միտքը չթուլացնի խիզախությունն ու արագությունը:

Հուլիոս Կեսար/ հռետոր, բանաստեղծ, պատմաբան/

Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների:

Թեոդոր Ռուզվելտ/գրող, քաղաքական գործիչ/

Յուրաքանչյուր նախագծում կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է:

Ուիլյամ Ջեյմս/ ֆիզիկոս, հետազոտող/

Ես հստակ հավատում եմ հաջողությանը: Եվ նկատել եմ. ինչքան ես շատ եմ աշխատում, այնքան ես ավելի հաջողակ եմ:

Թոմաս Ջեֆֆերսոն/ ԱՄՆ նախկին նախագահ/

 

 

 

 

Կիսվեք այս հոդվածով