Չինական ընկերությունը ցանկանում է Դիարբեքիրում էլեկտրական ավտոբուսներ արտադրել

1 Min Read

Չինական «Qingdao Kelin Motor Technology Group»-ը Թուրքիայի գործընկերների հետ միասին ցանկանում է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում էլեկտրական ավտոբուսներ արտադրել։ Չինական ընկերությունը սկզբում նախատեսում է արտադրել էլեկտրական ավտոբուսներ՝ ամբողջական հավաքմամբ, իսկ ավելի ուշ՝ էլեկտրական ավտոբուսների պահեստամասեր, այնուհետև մնացած բոլոր դետալները։

Նշվում է, որ ներդրումների առաջին փուլում ավտոբուսները կարտահանվեն Մերձավոր Արևելք և թյուրքական հանրապետություններ, եթե երկրորդ փուլի ներդնումներն ավարտվեն, ապա կարտահանվեն նաև Եվրոպա։

Նշվում է, որ եթե չնական ընկերությունը ներդրումներ անի և սկսի ավտոբուսների արտադրությունը, ապա 1500 մարդ կապահովվի աշխատանքով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով