Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (CERN) դիտարկում է Մեծ հադրոնային կոլայդերի (LHC) աշխատանքը դադարեցնելու հնարավորությունը` Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտարարել է CERN-ի էներգետիկ կառավարման հանձնաժողովի ղեկավար` Սերժ Կլոդետը։ Նրա խոսքով, այժմ հիմնական նպատակը LHC-ն աշխատանքային վիճակում պահելն է, քանի որ հոսանքի հանկարծակի անջատումը կարող է վթարի հանգեցնել։ Հայտնում է The Wall Street Journal-ը։
«Մեր մտահոգությունն էներգահամակարգի կայունությունն է, ուստի մենք անում ենք հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումները կանխելու համար»,- ասել է Կլոդետը։
Նշվում է, որ LHC-ն սպառում է Ժնևի կանտոնում եղած տարեկան ամբողջ էներգիայի մոտ 10 %-ը։ LHC-ի շահագործման համար պահանջվում է գրեթե 200 ՄՎտ հզորություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում