Ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի հիմքում ընկած է գերտերությունների միջև տնտեսական լուրջ մրցակցությունը։ Աշխարհում առաջացել են նոր տնտեսական կենտրոններ, որոնց ուժը բավականացնում է, որպեսզի ձեռնոց նետեն ԱՄՆ-ին և Հավաքական Արևմուտքին։ Այս լարված մրցակցությունը դիտվում է տնտեսության բոլոր ոլորտներում և, հատկապես, էներգետիկ ոլորտում։ Նոր տեխնոլոգիաները պահանջում են ահռելի էներգետիկ ռեսուրսներ, որոնք պետք է ամեն գնով հայթայթել։
Այստեղ օգնության են գալիս վերականգնվող էներգետիկ ռեսուրսները, որտեղ առաջատար են արևային էլեկտրակայանները։
Այս ոլորտում կատաղի մրցակցություն է, որտեղ կարծես Արևմուտքը դանդաղում է․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022թ․ արևային էլեկտրակայաններից ստացված էներգիայի ծավալներով առաջատար է Չինաստանը՝ 393 գեգավատ։
Եվրամիությունը` իր 27 երկրներով հանդերձ, զբաղեցնում է 2-րդ տեղը` արևային էներգիայի արտադրության 205,5 գեգավատ ծավալներով։
3-րդ տեղում է ԱՄՆ-ն, որի պարագայում արևային էլեկտրակայաններից ստացված էներգիայի ծավալները կազմել են ընդամենը 113 գեգավատ։
- Նկատենք, որ 2022թ․ 2010թ․ համեմատ արևային էներգիայի ծավալների 393 անգամ աճ է արձանագրվել Չինաստանում, մոտ 7 անգամ աճ՝ ԵՄ-ում և 33 անգամ աճ՝ ԱՄՆ-ում։