Բրազիլիան արգելել է iPhone-ի վաճառքը

1 Min Read

Բրազիլիայի կառավարությունը երեքշաբթի օրը Apple Inc-ին կարգադրել է դադարեցնել երկրում առանց լիցքավորիչի iPhone-ի վաճառքը՝ պնդելով, որ ընկերությունը սպառողներին տրամադրում է թերի արտադրանք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Արդարադատության նախարարությունը տուգանել է Apple-ին 12,275 մլն ռեալով (2,38 մլն դոլար) և կարգադրել չեղարկել iPhone 12-ի և ավելի նոր մոդելների վաճառքը։

Իշխանությունները չեն ընդունել Apple-ի այն փաստարկը, որ լիցքավորիչի հեռացման պրակտիկան նպատակ ունի նվազեցնելու ածխածնի արտանետումները՝ նշելով, որ չկա որևէ ապացույց այն մասին, որ առանց լիցքավորիչի սմարթֆոնի վաճառքը կնպաստի արտանետումների կրճատմանը:

Կիսվեք այս հոդվածով