Apple-ի նոր գործառույթը թույլ կտա միմյանց գումար ուղարկել iPhone-ի միջոցով

1 Min Read

Apple-ի հնարավորություններն ընդլայնվում են նոր Tap to Cash ֆունկցիայի շնորհիվ, որը թույլ է տալիս միմյանց գումար ուղարկել iPhone-ի կամ Apple Watch-ի օգնությամբ,– գրում է Minfin.com-ը:

Դրամական միջոցների փոխանցման այս նոր գործառույթը հասանելի կլինի iOS 18-ում և WatchOS 11-ում։ Օպերացիոն այս համակարգը առայժմ գործում է միայն այն մշակողների համար բետա տարբերակներով։

«Tap to Cash-ի միջոցով դուք կարող եք ինչ-որ մեկին փոխհատուցել ընթրիքի համար՝ պարզապես ձեր հեռախոսներն իրար հպելով», – հայտարարել է Apple-ի ծրագրային ապահովման ավագ փոխնախագահը։

Apple-ը շատ հակիրճ է խոսել Tap to Cash ֆունկցիայի մասին` նշելով, որ օգտատերերը գումար փոխանցելիս ստիպված չեն լինի լրացնել անձնական տվյալներ:

Նշվում է, որ այս գործառույթը նման է Tap to Pay տեխնոլոգիային, որը Apple-ը գործարկել էր մի քանի տարի առաջ։ Վերջինս նույնպես թույլ էր տալիս վճարումներ ընդունել մեկ հպումով։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով