2023 թվականի հոկտեմբերից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հումանիտար օգնության նպատակով դրամական կամ գույքային աջակցություն են ցուցաբերել մեծ թվով օտարերկրյա կառավարություններ:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ աջակցության զգալի մասը հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կամ օտարերկրյա պետությունների զարգացման գործակալություններին:
«Հատկացված աջակցության գումարը կամ այս գծով հայտարարության ընդհանուր արժեքը կազմել է 109 մլն դոլար 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում