ԼՂ-ից բռնի տեղահանված քանի անձ է ՀՀ-ում կենսաթոշակ է ստանում

1 Min Read

2023 թվականի հոկտեմբերից ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվեց կենսաթոշակների և նպաստների նշանակման պարզեցված կարգ:

Ըստ այդմ՝ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ հաշվառվել և կենսաթոշակ են ստանում ավելի քան 26 հազար կենսաթոշակառուներ, իսկ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ վճարված կենսաթոշակների հանրագումարը կազմել է 2.5 մլրդ դրամ: Ներկայումս կենսաթոշակների գծով ամսական միջին բյուջետային ծախսը կազմում է 2 մլրդ դրամ:

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև  ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ Հայաստանում աշխատանք գտածների վիճակագրությունը:

«ՊԵԿ-ի տվյալներով՝ 2024-ի մայիսի 31-ի դրությամբ գործատուների մոտ աշխատանք գտած մեր հայրենակիցների թիվը կազմում է մոտ 17 հազար մարդ, իսկ հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է 1000-ը»,- ասել է նա:

Կիսվեք այս հոդվածով