Բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսվել է շուրջ 39 մլրդ դրամ. Խաչատրյան

1 Min Read

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին ՀՀ Կառավարության դժվարին մարտահրավերներից էին:

Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ըստ փոխվարչապետի՝ բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ, ընդ որում՝ սա ցուցաբերված աջակցության միայն այն մասն է, որը նշված սոցիալական խնդիրների լուծման համար ուղղվել է առանձին ծրագրերի միջոցով:

«Կարող ենք փաստել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում ՀՀ Կառավարության արձագանքը եղել է արագ և համակարգված»,- ասել է Խաչատրյանը:

Կիսվեք այս հոդվածով