Ինչու բյուջեի կատարման հաշվետվությամբ մեր հասարակության լայն շրջանակները հետաքրքրված չեն. նախարար

1 Min Read

ԱԺ-ն քննարկում է 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ, հետևելով ԱԺ հանձնաժողովներում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին, լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղ գտած մեկնաբանություններին, պետք է արձանագրել, որ պետական բյուջեի հաշվետվությունը մեր հանրության լայն շրջանակներին չի հետաքրքրում կամ չի կարևորվում այնչափ, որչափ պետք է արժանանար ուշադրության։

«Մեզ պետք է մտահոգի այն, թե ինչու բյուջեի կատարման հաշվետվությամբ մեր հասարակության լայն շրջանակները հետաքրքրված չեն, ինչու քաղաքացիները չեն ձևակերպում հարցադրումներ ծախսված միջոցների վերաբերյալ։ Գուցե մեր հաշվետվությունները չափազանց ծանրաբեռնված են թվերով ու խրթին ձևակերպումներով»,- ասել է նա։

Նախարարը նաև անդրադարձել է ընդդիմությանը՝ նշելով, թե նրանք կամ չեն կարող, կամ չեն ուզում մտնել կառուցողական քննադատության դաշտ. 

«Արդյունքում քաղաքական ինտրիգներից և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից այնկողմ քննարկումը չի ծավալվում»։

Share This Article