Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան և Վիլնյուսի փողոցների հատվածը երեկոյան ժամերին փակ կլինի

1 Min Read

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն, փակ է լինելու Դավիթ Բեկի փող.- Հունան Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող.- Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող.- Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները: 

Վարորդներին հորդորում են՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները  չկայանել նշված ճանապարահատվածի երթևեկելի մասում:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով