Որ դեպքում ԱՊՊԱ պայմանագիր չունենալու տուգանքը կզեղչվի 75 տոկոսով

1 Min Read

ՆԳՆ-ն իրազեկում է, որ 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսով:

Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։
Նշենք, որ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը՝ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50%-ով և 30%-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքի դեպքում։
Կիսվեք այս հոդվածով