Հայրապետյանը «Սինոփսիս»-ի ներկայացուցիչների հետ համագործակցությունն ընդլայնելու համաձայնություն է ձեռք բերել

1 Min Read

«Սիլիկոնյան հովտում» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ավագ փոխնախագահ, Solutions Group-ի գլխավոր տնօրեն Յոախիմ Կունկելի և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ԲՏԱ նախարարության կողմից ՀՀ-ում իրականացվելիք, մասնավորապես, ճարտարագիտական մասնագիտություններին վերաբերող կրթական ծրագրերը և համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը:

Հայաստանում 20 տարվա ներկայություն ունեցող «Սինոփսիս»-ն այն ընկերություններից է, որը մեծ ներդրում ունի ընթացիկ ճարտարագիտական, գիտահետազոտական և կրթական ծրագրերում:

Ընկերությունում այժմ աշխատում է շուրջ 1200 բարձր որակավորում ունեցող ճարտարագետ և R&D գիտնական:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով