Ամերիկյան 10 հայտնի ընկերություններ, որոնք վաճառվել են օտարերկրյա կազմակերպություններին

2 Min Read

Ամերիկյան տնտեսությունում տեղ գտած ցանկացած փոփոխություն դուրս է գալիս ներքին շրջանակներից: Ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում ի հայտ են եկել համաշխարհային տնտեսության տարբեր կենտրոններ, որոնց այլևս հնարավոր չէ անտեսել։ Այս փաստի հետ հաշվի պետք է նստի նաև ԱՄՆ տնտեսությունը, որը շարունակում է պահպանել իր ազդեցությունը: 

ԱՄՆ տնտեսությունը  հզոր է իր ավանդույթներով, որոնք, օրինակ, առկա են բիզնես ոլորտում։ Երկրում ներկայումս էլ գործում են բազմաթիվ ընկերություններ, որոնք անցել են գործունեության երկար ճանապարհ։ Ամերիկյան այս ընկերությունները դիմակայել են տարբեր ցնցումներին՝ կարողանալով պահպանել իրենց գոյությունը։



Սակայն շուկայական տնտեսություններում շատ են լինում դեպքեր, երբ երկարամյա կյանք ունեցող ընկերություններն ինչ-ինչ պատճառներով վաճառվում են օտարերկրյա կազմակերպություններին։ ԱՄՆ-ում այդպիսի ընկերությունների ցանկում են մեծ համբավ ունեցող հետևյալ 10-ը կառույցները․

Դեռևս 1979թ․ առաջին անգամ վաճառվեց հայտնի ամերիկյան «Trader Joe’s» ընկերությունը։ Վերջինս ներկայիս սեփականատերը «Aldi Nord» գերմանական ընկերությունն է:

1989թ․ առաջին անգամ վաճառվեց բոլորիս հայտնի ամերիկյան «Burger King» ընկերությունը։ Այն ներկայումս պատկանում է բրիտանական «Grand Metropolitan» ընկերությանը։

2005թ․ առաջին անգամ վաճառվեց ամերիկյան «IBM» ընկերության համակարգիչների բիզնեսի հատվածը։ Ներկայիս սեփականատերն է չինական «Lenovo»-ն։

2019թ․ առաջին անգամ վաճառվեց «Tiffany & Co.» ընկերությունը։ Վերջինիս ներկայիս սեփականատերը ֆրանսիական «LVMH» ընկերությունն է։ 183 ամյա պատմություն ունեցող «Tiffany & Co.» ընկերության համար «LVMH» ընկերությունը վճարել է $16 մլրդ, սակայն վաճառքի գործընթացն այդքան էլ հարթ չի անցել և գործարքն ավարտվել է 2021թ․։ Գնումից հետո ամերիկյան ընկերությունն ընդլայնվել է, իսկ արժեթղթերի արժեքն աճ է արձանագրել։

Կիսվեք այս հոդվածով