Nokia-ի գլխավոր տնօրեն Պեկա Լունդմարկը հեռախոսազանգ է կատարել՝ օգտագործելով նոր տեխնոլոգիա, որին անվանում են իմերսիվ կամ ընկղմվող աուդիո և վիդեո։
Ընկերությունից հայտնում են, որ այդ տեխնոլոգիան էականորեն բարելավելու է զանգի որակը եռաչափ ձայնի շնորհիվ։ Վերջինս շփումը դարձնելու է առավել իրական։ Nokia-ն արդեն սկսելու է նոր տեխնոլոգիայի լիցենզավորման գործընթացը։
Ժամանակակից սմարթֆոններում ձայնը փոխանցվում է մոնոֆոնիկ ձևով, որը նվազեցնում է պահանջները թողունակության նկատմամբ, դարձնում է ձայնը քիչ ծավալային։
Nokia-ի նոր տեխնոլոգիան ապահովում է 3D ձայն՝ շրջակա ձայների արտացոլմամբ և բավականին դետալավորված։ Նոր տեխնոլոգիան կօգտագործվի ոչ միայն անձնական զանգերի համար, այլ նաև հեռահար ժողովների պարագայում, որը թույլ կտա էականորեն լավացնել շփման որակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում