Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1,5 մլրդ եվրո Եվրահանձնաժողովը հուլիսին կտրամադրի Ուկրանիային: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում։
«Ռուսաստանի ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտներից 1,5 միլիարդ եվրո հասանելի կլինի արդեն հուլիսին․ այդ գումարի 90 %-ը կուղղվի (խմբ․՝ Ուկրաինայի) պաշտպանությանը, 10 %-ը՝ վերակառուցմանը», – ասել է ֆոն դեր Լայենն իր բացման խոսքում:
Նա նաև նշել է, որ Ուկրաինային երեք տարվա ընթացքում 50 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու նախաձեռնության շրջանակներում արդեն հատկացվել է 6 միլիարդ եվրո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում