idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

IDBank-ը հայտարարում է հաճախորդների հավատարմության համակարգում նոր գործիքի՝ idcoin-ի մասին։ Բանկից տեղեկացնում են, որ հաճախորդներն այսուհետ ունեն հնարավորություն կուտակելու հավատարմության նոր միավորներ, որոնք կարտացոլվեն ինչպես Idram&IDBank հավելվածում, այնպես էլ գործընկեր idplus լոյալության հարթակում։

Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի․ սա նշանակում է, որ կուտակված միավորները կարելի է լիարժեք օգտագործել ցանկալի գնումների համար։ Պարզապես անհրաժեշտ է սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։ Եթե այդ պահին չեք ցանկանում օգտագործել Ձեր միավորները, ապա կարող եք պարզապես անջատել կանաչ կոճակը և վճարումը կատարել այլ աղբյուրներից։

Idcoin-ի նախագծի ղեկավար Գոհար Ղուկասյանի խոսքով՝ idcoin-ը հնարավոր չէ գնել կամ վաճառել։ «Հաճախորդները կարող են ստանալ idcoin-ը պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից․ այստեղ պարբերաբար կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն։ Արդեն հունիսի 1-ից, օրինակ, IDBank-ի մի շարք քարտերով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ idcoin-ներ», – ասում է Գոհար Ղուկասյանը։

Այսպես, հունիսի 1-ից սկսած IDBankVisa Rocket, Travel, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite, Visa Infinite Special Edition քարտերով կատարված վճարումների դիմաց, բացի տվյալ քարտերով վճարվող քեշբեքներից, կստանաք նաև գնման 0.5%-ի չափով idcoin-եր, որոնք կկարողանաք օգտագործել բոլոր այն վայրերում, ուր կա Idram QR-ով վճարելու հնարավորություն։

Չմոռանանք նշել, որ idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։ idcoin-ի ստացման, օգտագործման, կուտակման մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ պայմաններում՝ անցնելով այս հղումով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով