Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, բայց եթե կինը 30 տարեկանում արդեն գեղեցիկ չէ, ապա նա հիմար է. Հաջողակ մտքեր` Կոկո Շանելից

3 Min Read

Գաբրիել Բոնյոր Շանել ծնվել է 1883 թվականին Սոմյորում: 12 տարեկանում կորցնելով մորը, հայտնվում է մանկատանը, քանի որ հայրը լքում է նրանց՝ Գաբրիելին և նրա չորս եղբայրներին: 18 տարեկանում նա արդեն աշխատում էր հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգում կաբարեում։ Քանի որ նա շատ է սիրել «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, նրա մականունը մնում է «Կոկո»:
Շանելին է պատկանում կանացի տաբատների նորաձևության գյուտը, սակայն ինքը՝ Կոկոն, հազվադեպ է տաբատ կրել: Կոկոն նորաձևություն է բերել մազերի կարճ սանրվածքները: Նրան է պատկանում ուսին գցովի, ոսկեգույն շղթայով, փոքրիկ, սև պայուսակը։ Նա նաև նորաձևություն է բերում փոքրիկ սև զգեստը:
1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է նրա գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն, որն այդ ժամանակ աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ, նրա կարած հագուստը հեղաշրջում է կատարում, ազդում հասարակության ոճի վրա:
Չնայաց ունեցած փառքին Շանելը միայնակ էր: Նա մահացել է 1971 թվականի հունվարի 10-ին:

1983 թվականին գերմանացի դիզայներ Կառլ Լագերֆելդը կարողանում է իր ձեռքը վերցնել Chanel նորաձևության տան ղեկը, իսկ այժմ այն պատկանում է Վերտեյմերների ընտանիքին:

🔸Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, բայց եթե կինը 30 տարեկանում արդեն գեղեցիկ չէ, ապա նա հիմար է:

🔸Ոչինչ այդքան չի ծերացնում կնոջը, քան չափազանց հարուստ կոստյումը:

🔸Նորաձևությունը անցողիկ է, իսկ ոճը մնայուն:

🔸Օծոնելիքը՝ դա անտեսանելի, բայց անմոռանալի ու անգերազանցելի ակսեսուար է: Նա հաղորդում է կնոջ հայտնվելը և շարունակում է հիշացնել կնոջ անհետանալուց հետո:

🔸Որքան վատ են ընթանում աղջկա մոտ գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա:

🔸20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք:

🔸Ես թքած ունեմ, թե ինչ եք դուք իմ մասին մտածում: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:

🔸Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին, պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել:

🔸Որպեսզի լինել անփոխարինելի՝ հարկավոր է անընդհատ փոխվել:

🔸Եթե կինը հիացրել է ձեզ իր գեղեցկությամբ , բայց դուք չեք կարողանում հիշել ` ինչ էր նրա հագին, նշանակում է ` նա անթերի էր հագնված:

🔸Տգեղ կին չի լինում, լինում են ալարկոտներ:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով